Արցախի նախագահը Լևոն Ադյանին պարգևատրել է «Վաչագան Բարեպաշտ» մեդալով

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 4, 24News 

․

Ստորագրած հրամանագրիս համաձայն՝ գրականության ասպարեզում ներդրած ավանդի համար և ծննդյան 80-ամյակի կապակցությամբ՝ անվանի արձակագիր, թարգմանիչ, հրապարակախոս և հասարակական գործիչ Լևոն Ադյանը պարգևատրվել է «Վաչագան Բարեպաշտ» մեդալով:  Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:

«Հարգելի՛ հայրենակիցներ

Ստորագրած հրամանագրիս համաձայն՝ գրականության ասպարեզում ներդրած ավանդի համար և ծննդյան 80-ամյակի կապակցությամբ՝ անվանի արձակագիր, թարգմանիչ, հրապարակախոս և հասարակական գործիչ Լևոն Ադյանը պարգևատրվել է «Վաչագան Բարեպաշտ» մեդալով։

Լևոն Ադյանի ստեղծագործություններում իր ուրույն տեղն է գտել հայրենի եզերքը, իսկ նրա՝ ականատեսի պատումները հայ ժողովրդի նկատմամբ իրականացված ադրբեջանական վայրագությունների մասին պատմական կարևոր վկայություններ են, որոնք ընթերցող հանրությանը իրազեկում են մեր հակառակորդի իրական դիմագծի և պետական մակարդակով իրականացրած ցեղասպանական գործողությունների մասին:

Այսօր էլ Լևոն Ադյանը շարունակում է իր գրչով ծառայել մեր ազգին ու ժողովրդին: Սրտանց շնորհավորելով նրա 80-ամյա հոբելյանը՝ երկար տարիների կյանք ու ամուր առողջություն եմ մաղթում մեր մեծ հայրենակցին»:

--0--ԱՀ