Բեյրութում պայթյունի հետևանքով 10 մարդ է մահացել․ կան բազմաթիվ վիրավորներ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 4, 24News 

․

Այսօր երեկոյան Բեյրութում տեղի է ունեցել մեծ պայթյուն, որի հետևանքով բազմաթիվ մարդիկ են վիրավորվել: Այս մասին տեղեկացնում է Reuters գործակալությունը։

Աղբյուրի հաղորդմամբ Լիբանանի NNA պետական լրատվական գործակալությունը և անվտանգության ոլորտի պատասխանատու երկու աղբյուր հայտնում են, որ պայթյունը տեղի է ունեցել նավահանգստի տարածքում, որտեղ առկա են պայթուցիկ նյութերով պահեստներ:

Դեռևս պարզ չէր, թե ինչն է պայթյունի պատճառը կամ ինչ տեսակի պայթուցիկ նյութեր են եղել պահեստներում: Պայթյունի հետևանքով առնվազն 10 մարդ է մահացել։