ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 4, 24News
Այսօր ամբողջ Լիբանանը ցնցած պայթյունի հետևանքով մահացել են տասնյակ մարդիկ։ Արևելք լրատվական կայքը հաղորդում է, որ զոհվածների մեջ է նաև Լիբանանի «Քաթաեբ» կուսակցության առաջնորդ Նազար Նաջարյանը։
Հիշեցնենք, որ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը ավելի վաղ հայտնել էր, որ նախնական տեղեկություն կա ազգությամբ մեկ հայի մահվան և մի քանիսի՝ տարբեր աստիճանի վնասվածքներ ունենալու մասին՝ հիմնականում տներում՝ ապակիների փշրվելուց։
Պայթյունից մասնակիորեն վնասվել է նաև Լիբանանում ՀՀ դեսպանության շենքը
--0--ԱՀ