Ցնցված եմ Բեյրութի պայթյունի մասին լուրից․ Նիկոլ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 4, 24News 

․

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թվիթերի իր միկրոբլոգում ցավակցական գրառում է կատարել Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում պայթյունի հետևանքով զոհվածների հիշատակին։ 

«Ցնցված եմ Բեյրութի պայթյունի մասին լուրից: Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում զոհերի կապակցությամբ, շուտափույթ ապաքինում եմ մաղթում տուժածներին։ Մենք հայտնում ենք մեր համերաշխությունն ու աջակցությունը Լիբանանի եղբայրական ժողովրդին»,- գրել է Փաշինյանը։

Հիշեցնենք, որ Բեյրութում ուժեղ պայթյունից մահացել է Լիբանանի «Քաթաեբ» կուսակցության առաջնորդ Նազար Նաջարյանը։

--0--ԱՀ