Կառավարության նիստերն օրենքով կլինեն դռնբաց․ Փաշինյանի առաջարկը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐ 15, 24News

Thumbnail

Կառավարությունը հավանություն տվեց «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում լրացումներ կատարելու կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Եթե նախագիծն ընդունվի, կառավարության նիստերը կանցկացվեն դռնբաց, վարչապետի որոշմամբ նիստն ամբողջությամբ կամ դրա մի մասը կարող է անցկացվել դռնփակ:

«Մենք լուծում ենք ևս մեկ՝ ժամանակին աղմուկ հարուցած հարց, հիշում եք, որ ըստ օրենքի՝ նիստերը հիմա լինում են դռնփակ, իսկ դռնբաց նիստերը հատուկ որոշում են պահանջում, մենք հիմա հակառակն ենք անում, բայց իհարկե կլինի նաև փակ նիստեր անելու անհրաժեշտություն», - ասել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանի՝ վարչապետ ընտրվելուց հետո որոշում կայացվեց, որ կառավարության նիստերը կլինեն դռնփակ ու միայն վարչապետի որոշմամբ նիստի մի մասը կարող է անցկացվել դռնբաց: Փաշինյանի՝ վարչապետ դառնալուց հետո նիստերը անցկացվում են դռնբաց. փակ են միայն օրակարգում ներառված գաղտնի հարցերի քննարկումները: