Ամուլսարում հավաքն այսօր կշարունակվի․ՀԲՃ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 5, 24News            

Ամուլսար

Հայկական բնապահպանական ճակատը հայտարարություն է տարածել, որում ասվում է․

«Երեկ գիշեր Ամուլսարում հավաքը դադարեցվեց և կշարունակվի այսօր: Հանրության պահանջներից ոչ մեկը դեռևս չի բավարարվել: Կառավարության և ԱԺ-ի ներկայացուցիչները շարունակում են պահպանել քար լռությունը: Ոստիկանությունը շարունակում է Հայաստանի Հանրապետության անունից պաշտպանել խոշոր կապիտալն ընդդեմ քաղաքացիների իրավունքների ու հանրային շահի:
Հանրության հիմնական պահանջն է՝

1) Ուժը կորցրած ճանաչել Ամուլսարի ՇՄԱԳ-ին 2016թ-ին տրված դրական եզրակացությունը։

Կարճաժամկետ պահանջն է՝

2) Վերադարձնել Ամուլսարի պահապանների դիմադրական կետերի տնակներն իրենց նախկին տեղում և վերացնել Լիդիանի պահնորդական ծառայության տեղադրած տնակները: Առանց այս պահանջի կատարման որևէ այլ բանակցություն չի կարող լինել:

Այսօր մոբիլիզացիան շարունակվում է: Կոչ ենք անում մարդկանց միանալ պայքարին հնարավոր բոլոր ձևերով

- գնալով Ամուլսար

- Երևանում կառավարության և Շրջակա միջավայրի նախարարության դիմաց պիկետներ անելով

- ֆեյսբուքում հանրային պաշտոնյաներին պատասխանատվության կանչելով

- ոստիկանության ապօրինությունների ու բռնությունների համար պատասխանատվության ենթարկվելուն հետամուտ լինելով

- տեղեկատվություն տարածելով

- հնարավոր այլ ձևերով ինքնակազմակերպվելով»։ --00—ՄՀ