Աշխարհում կորոնավիրուսի հետևանքով մահերի թիվը անցել Է 700 հազարը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 5, 24News          

կորոնավիրուս

  

Աշխարհում կորոնավիրուսով վարակման հետևանքով մահացած մարդկանց թիվն օգոստոսի 5-ին հասել Է 700 647-ի: Այս մասին՝ ТАСС-ի հաղորդմամբ՝ վկայում են Ջոնս Հոփքինսի համալսարանի հաշվարկները՝ հիմնված երկրների դաշնային և տեղական իշխանությունների տեղեկատվության վրա:

Հետազոտական կազմակերպության տվյալներով՝ մահերի ամենամեծ թիվը բաժին Է ընկնում ԱՄՆ-ին (ավելի քան 156,7 հազար), Բրազիլիային (ավելի քան 95,8 հազար) և Մեքսիկային (ավելի քան 48,8 հազար):

Այս պահի դրությամբ կորոնավիրուս Է հայտնաբերվել ավելի քան 18,4 միլիոն մարդու մոտ: Վարակման ամենից շատ դեպքեր (4 770 273) հայտնաբերվել են ԱՄՆ-ում, նրան հետևում են Բրազիլիան (2 801 921), Հնդկաստանը (1 855 921) և Ռուսաստանը (861 433 – Կորոնավիրուսի դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբի տվյալները):

Նոր կորոնավիրուսի հարուցած հիվանդության բռնկումն արձանագրվել Է 2019 թվականի վերջին Կենտրոնական Չինաստանում և տարածվել Է երկրների մեծ մասում: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն այն ճանաչել Է համավարակ։

--00—ՄՀ