Տեղեկություն ունենք ազգությամբ հայ 3 մահացածի և շուրջ 100 վնասվածների մասին․ ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 5, 24News            

Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով հայահոծ շրջաններում, ինչպես ամբողջ Բեյրութում, ավերածությունները լայնածավալ են. փլուզվել են շենքեր, վնասվել եկեղեցիներ, վնասվել է նաև Հայկազյան համալսարանի շենքը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը։

«Այս պահին դրությամբ ունենք տեղեկություն ազգությամբ հայ երեք մահացածների և շուրջ 100 վնասվածների մասին։ Բայց այս թվերը, ցավոք, կարող են աճել, քանի որ մեծ է անհայտ կորածների թիվը։

Ներկա դրությամբ մեր գործընկերների հետ միասին դիտարկվում և գնահատվում են Լիբանանի եղբայրական ժողովրդին թիրախային և առաջին անհրաժեշտության օգնություն ցուցաբերելու տարբեր սցենարներ»,- գրել է խոսնակը։ 

--00—ՄՀ