Արցախում կորոնավիրուսի 1 նոր դեպք է հաստատվել․ 8 մարդ ապաքինվել է

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 5, 24News            

կորոնավիրուս

ԱՀ առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1 նոր դեպք: Վարակակիրը Ստեփանակերտից է, նախկինում հաստատված օջախի կոնտակտավոր:

Ապաքինվել է կորոնավիրուսով հիվանդ 8 քաղաքացի: Առայսօր, COVID-19-ը ախտորոշվել է 248 մարդու մոտ, որից 189-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 58, ընդհանուր մեկուսացված է 111 քաղաքացի:

Թեստավորումների նպատակով 109 նմուշառում է իրականացվել: Մինչ այսօր իրականացվել է 6 343 փորձանմուշի հետազոտություն:

--00—ՄՀ