ՀԱՓԿ-ին տրվել է հումանիտար ականազերծման ոլորտում ձեռնարկատիրական գործունեության իրավունք

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 5, 24News            

ՀԱՓԿ

«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ը տեղեկացնում է, որ համաձայն ՀՀ կառավարության №864-Ն որոշման ՀԱՓԿ ՊՈԱԿ-ին տրվել է հումանիտար ականազերծման ոլորտում ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու իրավունք, ըստ որի այսուհետ իրավասու է իրավաբանական և ֆիզիկական անձանց պատվերներով իրականացնել տեխնիկական  հետազոտության  և ականազերծման աշխատանքներ:

«Հումանիտար  ականազերծման  և  փորձագիտական կենտրոն»-ը հայտնում է, որ սա հնարավորություն է տալիս այն սեփականատերերին և տարածքի վարձակալներին, որոնց օգտագործման ոլորտում գտնվող հողատարածքները ծանրաբեռնված են ականային վտանգով, պայմանագրային հիմունքներով իրականացնել անհրաժեշտ ականազերծման աշխատանքներ:

Ակնկալվող շահույթն ուղղվելու է ականներից տուժած ՀՀ քաղաքացիների վերականգնողական և վերաինտեգրման ծրագրերին՝ համաձայն ՀԱՓԿ ՊՈԱԿ կանոնադրական նպատակների:

--00—ՄՀ