Բեյրութում գրանցված պայթյունից վնասի չափը գնահատվում է 3-5 միլիարդ դոլար

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 5, 24News     

Բեյրութի նահանգապետ Մարվան Աբբուդը մայրաքաղաքում տեղի ունեցած պայթյունից գրանցված վնասը գնահատել է 3-5 միլիարդ դոլար:

«Վնասի չափը հասնում է երեքից հինգ միլիարդ դոլար, հնարավոր է՝ Բեյրութի՝ հարյուրից ավելի բնակիչներ մնացել են առանց տանիքի»,- ասել է նա:

Հիշեցնենք, որ օգոստոսի 4-ին Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի նավահանգստում հզոր պայթյուն է որոտացել: Դրա հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 100-ը, ավելի քան 4000 վիրավորներ կա: ՀՀ ԱԳՆ տեղեկացմամբ՝ պայթյունի հետևանքով 6 հայ է զոհվել:

--00--ԱԹ