Բեյրութում պայթյունի հետևանքով ոչնչացվել է երկրի հացահատիկի պաշարների շուրջ 85 տոկոսը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 5, 24News            

Բեյրութ

Օգոստոսի 4-ի երեկոյան Բեյրությում տեղի ունեցած պայթյունի հետևանքով ոչնչացել է երկրի գլխավոր հացահատիկի պահեստը, որտեղ պահվում էր երկրի պաշարների 85 տոկոսը։ Այս մասին հայտնում է Associated Press-ը։

Գործակալությունը, հիմնվելով անօդաչուից ստացված կադրերի վրա, գրել է, որ ամբողջությամբ ավերվել է երկրի հացահատիկի պահեստը։

Լիբանանի էկոնոմիկայի նախարար Ռաուլ Նեհմեն հայտնել է, որ նավահանգստում պահված հացահատիկն ամբողջությմաբ փչացել է և օգտագործման ենթակա չէ։

Ընդ որում Լիբանանում օգտագործման համար բավարար հացահատիկ առկա է։ Նեհմեն հայտնել է, որ Լիբանանը կմեծացնի հացահատիկի ներկրման ծավալները։

Նախարար Ռաուլ Նեհմեն գործակալությանն ասել է, որ Լիբանանին ամենաքիչը երեք ամսվա հացահատիկի պաշար է պետք` ապահովելու համար պարենային անվտանգությունը, և նա այժմ նոր պահեստների համար տարածքներ է փնտրում:

Բեյրութում հզոր պայթյունը տեղի է ունեցել օգոստոսի 4-ի երեկոյան։ Լիբանանի մայրաքաղաքի նավահանգստի մոտակայքում վնասվել են կամ քանդել բազմաթիվ շենքեր։ Reuters գործակալության տվյալներով՝ պայթյունն այնքան ուժեղ է եղել, որ զգացվել է նույնիսկ Բեյրութից 200 կմ հեռու գտնվող Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայում։

--00—ՄՀ