Մակրոնը կմեկնի Բեյրութ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 5, 24News

Մակրոն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հինգշաբթի օրը կմեկնի Բեյրութ: Լիբանանի մայրաքաղաքում երեկ տեղի ունեցած պայթյունից հետո Մակրոնը կհանդիպի երկրի քաղաքական գործիչների հետ: Այս մասին հայտնել են Ֆրանսիայի նախագահի գրասենյակից:

Մակրոնը երեկ՝ պայթյունից կարճ ժամանակ անց, կարգադրել է օգնություն ցուցաբերել Լիբանանին՝ Ֆրանսիայի հետ պատմական կապեր ունեցող այդ երկրին:

--00--ԱԹ