Ի՞նչ հարցեր են քննարկվել «Իմ քայլը» խմբակցության նիստում

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 5, 24News

իմ քայլը նիստ

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Նիկոլայ Բաղդասարյանը լրագրողների հետ զրույցում ներկայացրեց՝ ինչ հարցեր են քննարկվել խմբակցության այսօրվա նիստում:

Բաղդասարյանը նշեց՝ քննարկվել են հարցեր, որ վերաբերում են ՍԴ անդամի թափուր պաշտոնում առաջադրված թեկնածուներին:

«Տեսակետներ հնչեցրեցինք, փաստեր ներկայացրինք և յուրաքանչյուր պատգամավոր իր խղճով քվեարկություն կկատարի՝ կողմ կամ դեմ: Պետք չէ ծայրահեղականացնել, ասել՝ եթե տվյալ թեկնածուն է՝ այսպես կլինի, ոչ մի ծայրահեղ բան չեմ տեսնում: Պետք է սահմանենք չափանիշները»,- նշեց նա:

---00--ԱԹ