Պոլսահայությունը ևս միանում է Բեյրութի ցավին. Սահակ Բ պատրիարք

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 5, 24News

Մաշալյան

Պոլսո Հայոց պատրիարքարանը հաղորդագրություն է տարածել, որում նշված է.

«Երեքշաբթի երեկոյան Բեյրութի նավահանգիստը ցնցվեց հզոր պայթյունից, որի հետևանքով բազմաթիվ զոհեր ու վիրավորներ եղան: Այս դեպքից մեծապես տուժեցին Բուրջ Համուդը և մոտակա հայկական թաղամասերը: Պայթյունը նաև նյութապես վնասեց Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Անթիլիասի Մայրավանքն ու կից համալիրը:

Այս աղետալի դեպքից հետո Սահակ Բ պատրիարքը հեռախոսազրույց ունեցավ Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսի հետ ու իր վշտակցությունը հայտնեց: Պատրիարքը հայտնեց, որ պոլսահայությունը ևս միանում է Բեյրութի ցավին և աղոթքով ու բարեմաղթությամբ սատարում է լիբանանահայությանը:

Պատրիարքը նաև հայտնեց, որ կիրակի՝ օգոստոսի 9-ին, պատրիարքական աթոռին ենթակա բոլոր եկեղեցիներում հոգեհանգստյան արարողություն կկատարվի զոհերի հոգիների հանգստության համար: Նաև աղոթք կկատարվի՝ հանուն լիբանանահայության խաղաղության ու անդորրի:

Նորին Սրբությունը շնորհակալություն հայտնեց վշտակցության համար և մաղթեց, որ շրջանի ժողովրդի նյութական և բարոյական ցնցումն անցողիկ լինի: Նա խնդրեց շարունակել աղոթել խաղաղության հաստատման համար»:

զրույց

--00--ԱԹ