Եթե փորձագետը չի կարող հաստատել աֆեկտի առկայությունը, ապա այն պարզապես չկա

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 5, 24News            

Աթանեսյան

«Ադեկվադ» միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 

«Արթուր Դանիելյանի վերաբերյալ Հատուկ քննչական ծառայության հաղորդման վերաբերյալ կարճ ասեմ հետևյալը՝
Քրեական գործի նախաքննության ընթացքում ապօրինաբար նշանակված դատահոգեբանական փորձաքննության (աֆեկտի մասին հարցադրումով փորձաքննություն կարող է նշանակվել միայն մեղադրյալի նկատմամբ) եզրակացությամբ Ա.Սիմոնյանի մոտ աֆեկտ չի հաստատվել, այլ փորձագետը նշել է, որ Ա.Սիմոնյանի մոտ աֆեկտի առկայությունը ոչ հաստատել, ոչ հերքել չի կարող: Եթե փորձագետը չի կարող հաստատել աֆեկտի առկայությունը, ապա այն պարզապես չկա: Նման պայմաններում հոգեկան խիստ հուզմունքի մասին խոսելը ոչ միայն ավելորդ է, այլ նաև անթույլատրելի: Այդ ոչ հաստատումը, ոչ հերքումը նախաքննության մարմինը համարել է չփարատված կասկած և այն մեկնաբանել է հօգուտ ... ՎԿԱՅԻ: Այստեղ չկա նաև «չփարատված կասկած», քննչական մարմինը պարզապես «ծաղրում է» իրավաբանական գիտությունը, բայց դրա մասին կխոսենք հետագայում:

Հ.Գ. Սա ապօրինությունների մի փոքր մասն է, մնացածի մասին հաջորդիվ»։ 

--00—ՄՀ