Հայերի տներն ու խանութներն ավիրվել են, հայկական կենտրոններն ու եկեղեցիներն են տուժել

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 5, 24News 

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանի միաբան Հայր Պետրոս վարդապետ Մանուէլյանը 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման ժամանակ տեղեկացրեց՝ Լիբանանի հայկական համայնքը բավական ծանր նյութական վնասներ է կրել: «Նյութական շատ ծանր վիճակ է, տնտեսական տագնապը կարծես քիչ էր, այժմ էլ՝ պայթյունը: 7 հայ զոհ ու հարյուրավոր վիրավոր կա, ցավոք այդ թվերն ամեն րոպե կարող են ավելանալ»,- նշեց նա:

Հայր սուրբն ասաց նաև, որ հայերի տներն ու խանութներն ավիրվել են, հայկական կենտրոններն ու եկեղեցիներն են տուժել: Նրա փոխանցմամբ՝ անմասն չեն մնացել նաև Աթիլիասի մայր տաճարը, վեհարանն ու թանգարանը. հիմնականում դուռ ու լուսամուտներն են կոտրվել:

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ