Քաղաքացիական կացության ակտերն այսուհետ կարելի է գրանցել նաև տարածքային այլ բաժիններում

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐ 15, 24News

Thumbnail

Կառավարությունը հավանություն տվեց «Քաղաքացիական կացության ակտերի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին նախագծին։ Վերջինիս  փոփոխման անհրաժեշտությունը պայմանավորված է ՔԿԱԳ ոլորտում խորհրդային ժամանակներին գործող  ծառայությունների փոխարեն մեկ պատուհան ծառայություն ներդնելու միջոցով:

Առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել այն դրույթը, որով քաղաքացիական կացության ակտերի գրանցումը սահմանափակվում էր վարչատարածքային պատկանելությամբ: 

Նախագծի ընդունմամբ հնարավորություն է ընձեռվում

• նվազեցնել ՔԿԱԳ մարմինների գործունեության կոռուպցիոն ռիսկերը,

• ապահովել ՔԿԱԳ մարմինների սպասարկման որակի բարելավումը մրցակցային դաշտի շնորհիվ,

ՔԿԱԳ մարմինների գործունեությունը կհամապատասխանեցվի զարգացող հասարակության ժամանակակից պահանջներին: