Լիբանանյան վիճակը դոմինոյի էֆեկտով տարածաշրջանի այլ պետությունների վրա էլ է անդրադառնալու

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 5, 24News 

Բեյրութում տեղի ունեցած պայթյունը, ըստ տարածաշրջանային հարցերի փորձագետ Կարեն Վերանյանի, աղետ է ոչ միայն Լիբանանի, այլ նաև մարդկության համար: 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նա նշեց՝ պայթյունն ինչքան էլ տեխնածին լինի, դա հետևանք է Լիբանանի տնտեսական ու քաղաքական իրավիճակի:

Վերանյանը վստահ է՝ լիբանանյան իրավիճակը դոմինոյի էֆեկետով տարածաշրջանի այլ պետությունների վրա էլ է անդրադառնալու: Ըստ նրա՝ տարածաշրջանում նոր վերադասավորումներ կլինեն, մարտավարական շեշտադրումներ գուցե փոխվեն:

«Լիբանանի իրավիճակն ուղիղ վտանգ է Թեհրանի համար, իրավիճակից տուժում է նաև Իսրայելը: էրդողանն էլ իր հերթին այս «հնարավորությունը» բաց չի թողնի ու կփորձի դիրքերն ամրապնդել Սիրիայում ու Լիբանանում: Թուրքիային ձեռնտու է տարածաշրջանը լարված պահել, հակամարտության գոտիներում սրել իրավիճակն ու ամրապնդել դիրքերը: Դե իսկ Հայաստանը շարունակում է տարածաշրջանում կայունության երաշխավորներից մեկը մնալ, հետևաբար մենք որքան նախահարձակ լինենք խաղաղության պահպանման գործընթացում, այդքան մեր կշիռը կմեծանա: Նախահարձակի դիրքից խոսելու»,- մանրամասնեց մեր զրուցակիցը:

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ