Սերժ Սարգսյանը հեռախոսազրուց է ունեցել Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի հետ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 5, 24News 

․

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հեռախոսազրուց է ունեցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի հետ՝ ցավակցություն հայտնել երեկ Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած ողբերգական իրադարձության կապակցությամբ, որը մարդկային զոհերի և ավերածությունների պատճառ է դարձել:

Այս մասին հայտնում են ՀՀ երրորդ նախագահի գրասենյակից։

Նախագահ Սարգսյանն իր ցավակցությունն ու զորակցություն է հայտնել Լիբանանի բարեկամ ժողովրդին` զոհվածների հարազատներին մաղթելով տոկունություն և ոգու արիություն, իսկ բոլոր վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում:

Սերժ Սարգսյանը Կիլիկիո Կաթողիկոսից հետաքրքրվել է նաև Բեյրութի մեր հայրենակիցների վիճակով, ազգային կառույցների, հոգևոր-մշակութային կենտրոններին հասցված վնասներով և որպես «Լույս» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ`
պատրաստակամություն է հայտնել մասնակցություն ունենալ դրանց վերականգնմանը:

--0--ԱՀ