ՌԴ ժուռնալիստների միությունը մտահոգված է ՀՀ-ում ռուսական հեռուստաալիքների սահմանափակմամբ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 5, 24News 

․

Ռուսաստանի ժուռնալիստների միությունում ուշադիր հետեւելու են Հայաստանում ռուսական հեռուստաալիքների հեռարձակման սահմանափակումներին, որը մտահոգության տեղիք է տալիս։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է ՌԺՄ քարտուղար Թիմուր Շաֆիրը:

«Ցանկացած գործողություն, որը ուղղված է մեր լրագրող-գործընկերների աշխատանքի և իրավունքների ցանկացած սահմանափակմանը, չի կարող չանհանգստացնել: Հայաստանի նախագահի ստորագրած օրենքը նման իրադարձությունների թվում է»,- ասել է Շաֆիրը:

Նրա խոսքերով՝ հարց է առաջացնում այնպիսի լրացուցիչ միջոցառումների նախաձեռնման անհրաժեշտությունը, ինչպիսիք են միջպետական համաձայնագրերը: Շաֆիրը նշել է, որ օպերատիվ կարգով դրանց կնքումը մինչեւ 2021 թվականի հունվարն ավարտելը բավական խնդրահարույց կլինի:

Հիշեցնենք, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է օրենք, որը սահմանափակում է հանրային մուլտիպլեքսում օտարերկրյա, այդ թվում՝ ռուսական հեռուստաալիքների հեռարձակումները:

--0--ԱՀ