Թուրքերի հետ գիրք գրողներն այսօր հեղինակում են Հայոց պատմության չափորոշիչները

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 5, 24News 

Հանրային հեռուստատեսությամբ չէր կարելի մանիպուլյացիա անել, որ մենք իբր թե չափորոշիչներում գտել ենք Հայկական լեռնաշխարհի փոխարեն Անատոլիա և Կովկաս բառակապակցությունները։ Խոսքը չափորոշիչների մասին չէ, խոսքն այն խայտառակ գրքերի մասին է, որոնք իրենք հեղինակել են թուրքերի հետ, և թուրքերին հաճոյանալու համար նրանց տերմինաբանությունն օգտագործելով՝ Հայկական լեռնաշխարհը դարձրել են Անատոլիա և Կովկաս: Այս մասին 24TV-ի եթերում ասել է ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը: 

«Այսօրվա Թուրքիայի մերժողականության, հակահայ քաղաքականության պայմաններում այսպիսի խաղաղասիրություն սերմանել դասագրքերում, այսպիսի պացիֆիզմ խաղալը մեր հարևանի հետ նույնիսկ թշնամի բառը չեմ ուզում գործածեմ, որովհետև չի կարելի նման բառ ասել, քանի որ հարևանին նման բան ասելը կնշանակի ազգայնական ես և չի կարելի թուրքի կերպարը երեխային դպրոցում մատուցել որպես թշնամու և դրա համար պետք է այս չափորոշիչները մեղմեն հարևանի կերպարը փոխելու իմաստով»,-ասել է Մելքոնյանը: 

Մանրամասները՝ տեսանյութում:

--0--ԿԿ