Երևանում տեղի ունեցավ մոմավառություն` ի հիշատակ Բեյրութի պայթյունի զոհերի

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 5, 24News 

ю

Երևանի Հանրապետության հրապարակում լիբանանահայ հայրենադարձների նախաձեռնությամբ տեղի է ունեցավ մոմավառություն: Նրանք իրենց հարգանքի տուրքն են մատուցել  Բեյրութում հնչած պայթյունների զոհերի հիշատակին:

Ակցիայի մասնակիցները պարզել էին Հայաստանի և Լիբանանի ազգային դրոշները և երգում պետական հիմները: 

Հիշեցնենք, որ Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած հզոր պայթյունի հետևանքով 100-ից ավելի մարդ է զոհվել, 4000-ից ավելի` վիրավորվել: Նախնական տվյալներով` պայթյունի հետևանքով մահացել է 6 հայ։

Լիբանանում հայտարարվել է եռօրյա սուգ, Բեյրութը արտակարգ դրության ռեժիմ է հայտարարել և ճանաչվել է աղետի գոտի:  

--0--ԱՀ

Տեսանյութեր

Live

Լրահոս