Պարետի սահմանած նորմերի խախտման համար դադարեցվել է 4 950 կազմակերպության գործունեությունը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 5, 24News 

ստուգում

Պարետի կողմից սահմանված նորմերի խախտման դեպքերով օգոստոսի 4-ի դրությամբ  կայացվել է  4 950 կազմակերպության գործունեության  դադարեցման որոշում, իրականացվել՝  62 133 ստուգում, որից միայն 559-ը՝ նշված օրը: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից:

 Բոլոր ստուգվողներին տրամադրվել են խորհրդատվություն և խախտումների անհապաղ վերացման պարտադիր կատարման ցուցումներ։

Ստուգումներն իրականացրել են ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը, ՀՀ կրթության տեսչական մարմինը և ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը։

--0-ԱՀ