«Մենք սրտով Լիբանանի ժողովրդի և Բեյրութում ապրող մեր հայրենակիցների հետ ենք»․ Մխիթարյան

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 5, 24News 

Մխիթարյան

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և «Ռոմա»-իկիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն սոցցանցերի իր էջերում գրել է.

«Մենք սրտով Լիբանանի ժողովրդի և Բեյրութում ապրող մեր հայրենակիցների հետ ենք»:

Հիշեցնենք, որ օգոստոսի 4-ին հզոր պայթյունը ցնցել է Լիբանանի մայրաքաղաք Բեյրութը: Հետաքննության նախնական տվյալներով՝ պայթյունը սկսվել է նավահանգստի պահեստներում՝ հասնելով նաև ամոնիումի նիտրատի պահեստին, որն էլ պայթել և բռնկվել է:

Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 135-ի:  Տուժածների թիվը հասել է 5000-ի: Տասնյակ մարդիկ դեռևս անհետ կորած են համարվում:

--0--ԱՀ