ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 6, 24News
Հայաստանում օգոստոսի 6-ի դրությամբ կորոնավիրուսի 233 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը 39 819 է։ Կորոնավիրուսից ապաքինվել է 706 մարդ, շարունակում է բուժվել 7263-ը:
Հիվանդության բռնկումից ի վեր՝ Հայաստանում ընդհանուր առմամբ ապաքինվել է 31 556 մարդ ։
Կորոնավիրուսի հետևանքով գրանցվել է մահվան ևս 2 դեպք։ Մահացածների ընդհանուր թիվը 772 է։ Այլ պատճառով գրանցված մահվան դեպքերի թիվը հասել է 228-ի։
Ընդհանուր առմամբ թեստավորվել է 171 600 քաղաքացի, մեկ օրվա թեստերի քանակը 1588 է:
--00--ՄՀ