Թուրքիայում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 19 մարդ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 6, 24News            

Թուրքիա

Թուրքիայում օգոստոսի 5-ին կորոնավիրուսից (Covid-19) մահացել է 19 մարդ։ Այդ մասին «Twitter» միկրոբլոգի իր պաշտոնական էջում հայտնել է Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան։ Այս մասին գրել է Ermenihaber-ը։

Նա նշել է, որ 1 օրում կատարված 53․842 թեստի արդյունքում հաստատվել է կորոնավարակի 1․178 նոր դեպք։ Նույն ժամանակահատվածում գրանցվել է ապաքինման 1.015 դեպք:

Ըստ պաշտոնական տվյալների` մինչև օրս համավարակից ապաքինվել է 219.506 մարդ, իսկ 582 հիվանդ էլ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։

Թուրքիայում մինչև այժմ ընդհանուր առմամբ արձանագրվել է վարակման 236․112 և մահվան 5․784 դեպք։ Թեստավորումների թիվը հասել է 5 մլն 027.308-ի։

Հիշեցնենք, որ Թուրքիայում պաշտոնական տվյալներով` կորոնավիրուսով վարակվելու առաջին դեպքը հաստատվել է մարտի 11-ին, իսկ մահվան առաջին դեպքը՝  մարտի 17-ին։ 

--00—ՄՀ