Կորոնավիրուսից մահացած երկու պացիենտները եղել են 82 և 62 տարեկան

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 6, 24News        

կորոնավիրուս

ՀՀ առողջապահության նախարարությունից մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում են, որ պացիենտները եղել են 82 (կին) և 62 (տղամարդ) տարեկան։ Վերջիններս ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Օգոստոսի 6-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 39819 դեպք, որոնցից 31556-ն` առողջացած, 772-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 7263 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 171600 թեստավորում:

Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 233 նոր դեպք և 706 առողջացած։    

--00—ՄՀ

Տեսանյութեր

Live

Լրահոս