Արցախում կորոնավիրուսի նոր դեպքեր չեն գրանցվել․ 12 քաղաքացի ապաքինվել է

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 6, 24News            

կորոնավիրուս

ԱՀ առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ Արցախում կորոնավիրուսային հիվանդության նոր դեպքեր չեն գրանցվել:
Ապաքինվել է COVID-19-ի ախտորոշում ունեցող 12 քաղաքացի:
Առայսօր, նոր կորոնավիրուսային հիվանդությունը հաստատվել է 248 մարդու մոտ, որից 201-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 46, ընդհանուր մեկուսացված է 87 քաղաքացի:

Թեստավորումների նպատակով 183 նմուշառում է իրականացվել:
Մինչ այսօր իրականացվել է 6 526 փորձանմուշի հետազոտություն:

--00—ՄՀ

Տեսանյութեր

Live

Լրահոս