Պաշտպանի միջնորդությամբ քաղաքացու կենսաթոշակի վրա դրված արգելանքը վերացվել է

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 6, 24News            

թոշակ

Թոշակառուն խնդրել է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունը իր կենսաթոշակի վրա դրված արգելանքը վերացնելու հարցում: 

Ըստ ներկայացված բողոքի՝ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից արգելանք է դրվել քաղաքացու կենսաթոշակային հաշվի վրա 100 տոկոսի չափով: Արդյունքում, նա չի կարողացել տնօրինել իր գումարը:

Մարդու իրավունքների պաշտպանի արագ արձագանքման արդյունքում, նոր կորոնավիրուսային (COVID-19) համաճարակի հիմքով հայտարարված արտակարգ դրության պայմաններում, քաղաքացու կենսաթոշակի վրա դրված արգելանքն ամբողջությամբ հանվել է: --00—ՄՀ

Տեսանյութեր

Live

Լրահոս