Նախագահը ստորագրել է Հայկ Մհրյանին փոխոստիկանապետի պաշտոնից ազատելու հրամանագիրը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 6, 24News            

Մհրյան

Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը ՀՀ նախագահը ստորագրել է Հայկ Մհրյանին ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից և Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում ծառայությունից ազատելու մասին հրամանագիրը։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի, 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի.
Հայկ ՄՀՐՅԱՆԻՆ ազատել Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից և Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում ծառայությունից»,- ասված է հրամանագրում։ --00—ՄՀ