Նախագահն Աշոտ Զաքարյանին ռազմական ոստիկանության պետ է նշանակել

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 6, 24News            

Աշոտ Զաքարյան

Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը ՀՀ նախագահը Աշոտ Զաքարյանին  Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության պետ նշանակելու մասին հրամանագիր է ստորագրել։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի, 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի և «Ռազմական ոստիկանության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասի.
Աշոտ ԶԱՔԱՐՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության պետ»,- ասված է հրամանագրում: --00—ՄՀ

Տեսանյութեր

Live

Լրահոս