Մարությանը բացակայում է քաղաքի առօրյայից՝ թողնելով, որ երևանցիներն իրենց յուղով տապակվեն

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 6, 24News 

հասարակական

«Մենք խիստ մտահոգված ենք Երևանի վիճակով: Քաղաքապետ Հայկ Մարությանը կապ չոuնի որևէ որոշման հետ, որը պետք է ազդեցություն ունենա Երևանի և երևանցու վրա»,- այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեի անդամ Ժիրայր Պեոճեքյանը:

«Բազմաթիվ խնդիրների ֆոնին փոխանակ մեր կողքին լինելու՝ Հայկ Մարությանը բացակայում է քաղաքի առօրյայից և դեռ կորոնավիրուսի օրերից թողել է, որ երևանցիներն իրենց յուղով տապակվեն»,- նշեց բանախոսը:

--0--ԿԿ