Դատարանն անհարգելի համարեց Սերժ Սարգսյանի բացակայությունը․ նիստը հետաձգվեց

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 6, 24News 

Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով օգոստոսի 6-ի դատական նիստը ևս հետաձգվեց։ 

Սերժ Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանը դիմում էր ներկայացրել նախագահող դատավորին՝ նշելով, որ որոշակի կասկածներ ունի կորոնավիրուսով վարակված լինելու հետ կապված։

Մակինյանը հայտնել էր, որ կորոնավիրուսի թեստ է հանձնել և սպասում է պատասխանին։ 

Նիստին ներկա չէր նաև Սերժ Սարգսյանը, որի բացակայությունը դատարանն անհարգելի համարեց։

Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանին մեղադրանք առաջադրվելու մասին ՀՔԾ-ն հայտարարել է 2019-ի դեկտեմբերի 4-ին։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասին 1-ին կետով և որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին։

--0--ԿԿ