Ռոբերտ Քոչարյանի դատավարությունը վերսկսվում է․ Արամ Օրբելյան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐ 15, 24News

Thumbnail

Ռոբերտ Քոչարյանի դատավարությունն այսօր վերսկսվում է։ Այս մասին 24News-ին հայտնց փաստաբան Արամ Օրբելյանը։

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը հուլիսի 26-ին Հատուկ քննչական ծառայություն էր ներկայացել վկայի կարգավիճակով, նույն օրը նրան մեղադրանք առաջադրվեց ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ մարտի 1 դեպքերի ժամանակ տապալել է  Հայաստանի հանրապետության սահմանադրական կարգը։

Օգոստոսի 13-ին, սակայն, Վերաքննիչ դատարանը վերացրեց առաջին ատյանի դատարանի որոշումը և Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ազատ արձակվեց։