Human Rights Watch-ը Բեյրութի պայթյունի անկախ հետաքննության կոչ Է արել

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 6, 24News     

Բեյրութ

       

Միջազգային մասնագետներ պետք Է հրավիրվեն Լիբանան Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած հուժկու պայթյունի հանգամանքների անկախ հետաքննության համար: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 6-ին այս հայտարարությամբ հանդես Է եկել Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը:

«Լիբանանի իշխանությունները պետք Է հրավիրեն միջազգային փորձագետների Բեյրութի նավահագստում տեղի ունեցած պայթյունի հանգամանքնեի անկախ հետաքննության համար, պայթյուն , որն ավերեց քաղաքը,- նշել են իրավապաշտպանները:- Հետաքննությունը պետք Է պարզի պատճառներն ու այն անձանց, ովքեր պատասխանաու են պատահածի համար, ինչպես նաեւ հանձնարարի միջոցներ, որպսզի նման բան չկրկնվի»: Միջազգային մասնագետների մասնակցությամբ անկախ հետաքննությունն, ինչպես նշված Է հայտարարության մեջ, լավագույն երաշխիքն Է այն բանի, որ ողբերգության պատճառների պարզաբանումը կկատարվի անաչառորեն:

«Այդ պայթյունի ավերիչ հետեւանքները Լիբանանի բնակիչները կզգան դեռ երկար տարիներ,- նշել Է Human Rights Watch-ի ներկայացուցիչ Այա Մաջզուբը:- Միջազգային փորձագետները եւ միջազգային ֆինանսական աջակցությունը կարեւոր նշանակություն կունենան այն բանի ապահովման համար, որպեսզի հետաքննությունը լինի ազատ քաղաքական միջամտությունից, իսկ տուժածներն ստանան անհրաժեշտ օգնություն»։

Աղբյուրը՝ «Արմենպրես»։  --00—ՄՀ