ՍԴ նախագահին ու երեք դատավորներին վերջնահաշվարկ չի վճարվել. նրանք դե յուրե դատավորներ են

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 6, 24News 

ՍԴ դատավոր

Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնում Հրայր Թովմասյանին և երեք դատավորների՝ Ա.Գյուլումյանին, Ֆ.Թոխյանին և Հ.Նազարյանին վերջնահաշվարկ չի վճարվել, լիազորությունների դադարեցման վերաբերյալ որևէ արձանագրություն կամ այլ փաստաթուղթ կազմված չէ։ «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան այս մասին հայտնում է ՍԴ աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանը։

Հիշեցնենք, որ հունիսի 26-ին ուժի մեջ է մտել Սահմանադրության 213-րդ հոդվածի փոփոխությունը, որով դադարեցվում են ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի և դատավորներ Ալվինա Գյուլումյանի, Հրանտ Նազարյանի և Ֆելիքս Թոխյանի լիազորությունները։ Նույն օրը ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը ֆեյսբուքյան գրառման միջոցով տեղեկացրեց, թե ՍԴ նախագահի լիազորությունները կկատարի Աշոտ Խաչատրյանը։ Չնայած օրենքի ուժի մեջ մտնելուն՝ ՍԴ նախագահի և երեք դատավորների լիազորությունների դադարեցման վերաբերյալ նորմատիվ, անհատական որևէ ակտ չկա, ինչը նշանակում է՝ նրանք դե յուրե շարունակում են պաշտոնավարել։

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

--00--ԱԹ