Առատ ձյունը դժվարանցանելի է դարձրել Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհը

ԵՐԵՎԱՆ, Նոյեմբեր 15, 24News

Thumbnail

Լոռու մարզում վաղ առավոտվանից տեղացած առատ ձյունը դժվարանցանելի է դարձրել Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհը՝ ոլորանների հատվածում:

Չնայած ճանշինի կողմից որոշակի աշխատանքներ տարվել են, այնուհանդերձ, ոլորանների վրա տեղ-տեղ մերկասառույց է եղել, ինչն էլ որոշ ժամանակ բեռնատարների երթևեկը դժվարացրել է: