Քաղաքացու՝ բողոք արտահայտելու բոլոր խողովակները խցանված և անարդյունավետ են․ Մարուքյան

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 6, 24News 

Էդմոն Մարուքյան

ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Անցած երկու տարիների ընթացքում քաղաքացու բողոքի ձայնը տեղ հասցնելու նոր կառուցակարգեր չեն ստեղծվել, իսկ առկա կառուցակարգերը կա՛մ արտակարգ դրության պատճառով հակաիրավական են որակվում, կա՛մ իշխանության կողմից ընկալվում են որպես «նախկինների ջրաղացին ջուր լցնել», կա՛մ էլ ոչ մի կերպ լսելի չեն դարձնում քաղաքացու պահանջը։ Նույնկերպ, քաղաքացու դժգոհությունը տեղ հասցնելու խորհրդարանական մեխանիզմները հաջողությամբ չեզոքացվում կամ տապալվում են իշխող ուժի կողմից։

Մի՛ անտեսեք մարդկանց բողոքի ձայնը, որ անդառնալի իրավիճակում չհայտնվենք: Հանրային քաղաքականության դեմ բողոքի արտահայտումը հասարակության յուրաքանչյուր անդամի անքակտելի իրավունքն է։

Եթե հիշում եք, նախկիններն էլ քաղաքացիների բողոքի բոլոր դրսևորումները որակում էին որպես հակապետական՝ պատճառաբանելով, որ «թշնամին տեսնում, ուրախանում է»։

Սա ճիշտ ճանապարհ չէ։ Մենք արդեն տեսել ենք դրա հետևանքները։ Լսե՛ք մարդկանց»։

--0--ԱՀ

Տեսանյութեր

Live

Լրահոս