Թուրքերի այսօրվա լռությունը նոր վտանգի սկիզբ է նշանակում մեզ համար. Ռուբեն Մելքոնյան

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 6, 24News 

Թուրքիան սպառնալիք երկիր է, և այս երկրից վտանգներ պետք է սպասել անընդհատ, և բոլոր ոլորտներում, ընդ որում երևացող ու չերևացող․ տարատեսակ հրահրումներ, սահմանային լարումներ, տնտեսական խնդիրներ և այլն: Այս մասին 24TV-ի եթերում ասել է ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը՝ շեշտելով, որ հատկապես կարևոր է տեսնել  չերևացող մարտահրավերները:

«Հասարակության մեջ տրամադրությունների փոփոխությունը թուրքի կերպարի հանդեպ, գուցե հասկանանք, որ ձեռնտու է Թուրքիային և սա էլ դիտարկենք որպես վտանգ, միգուցե տեսնենք՝ այդ գրանտային կազմակերպությունների թիկունքում հենց Թուրքիային, որն էլ գումարներ է ուղղորդում այս կերպարանափոխության համար»,- հարց է բարձրացնում թուրքագետը:

Հաղորդման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև հանրակրթական չափորոշիչներին:

Մանրամասները՝ տեսանյութում:

--0--ԿԿ