«Քրգործ հարուցելը դեռևս դատավճիռ չէ»․ ՊԵԿ նախագահը՝ «Գազպրոմ Արմենիա»-ի խախտումների մասին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐ 15, 24News

Thumbnail

«Քրեական գործ հարուցելը դեռևս դատավճիռ չէ»,-անդրադառնալով «Գազպրոմ Արմենիա» ընկերությունում պլանային ստուգումների ընթացքում հայտնաբերված խախտումներին՝  կառավարության նիստից հետո հայտարարել է ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը և հավելել, որ ընկերությունում անցկացվածը պլանային ստուգումներ են։

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունում կատարվել են, չակերտավոր ասած, պլանային ստուգումներ։ Այսինքն՝ 2018 թ. հուլիսի 1-ից 2019 թ. հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածի համար ՊԵԿ-ը հրապարկել է ռիսկերի չափանիշների հիման վրա գնահատված՝ ստուգման ենթակա հարկ վճարողների ցանկը, որտեղ ընդգրկված է եղել «Գազպրոմ Արմենիա»-ն։ Ստուգում իրականացնող հարկային ծառայողների կողմից որոշակի տեղեկատվություն է բացահայտվել, որը ներկայացվել է ՊԵԿ քննչական վարչություն և հաղորդում է տրվել հետագա ստուգումներ իրականացնելու համար։ Այս պահին այդ հաղորդման հիման վրա քննիչի որոշմամբ հարուցվել է քրգործ», - մանրամասնել է ՊԵԿ նախագահը։