ՍԴ դատավորի թեկնածուները հներից պակաս խնդրահարույց չեն․ Ի՞նչ ճակատագիր է սպասվում նրանց

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 6, 24News   

Սահմանադրական դատարանի շուրջ կրքերը չեն հանդարտվում։ Ազգային ժողովը սահմանադրական փոփոխություններ կատարեց՝ ներկայիս կազմը փոխելու համար, բայց կարծես նոր կազմի ընտրությունն էլ հեշտությամբ տեղի չի ունենում։ 

Հանրության մոտ մտահոգություններ է առաջացրել ՍԴ դատավորի պաշտոնի համար Կառավարության առաջադրած Վահրամ Ավետիսյանի թեկանծությունը, քանի որ նա  Դատավորների միության նախկին փոխնախագահ Դավիթ Ավետիսյանի որդին է։ Սերժ Սարգսյանի 10-ամյա կառավարման ժամանակ բոլոր քրեական-քաղաքական դատավճիռները,  այդ թվում՝ Մարտի 1-ի գործով վճիռները, կայացրել է Դավիթ Ավետիսյանը կամ անմիջական մասնակցություն է ունեցել։ Հենց այս հանգամանքն էլ հանրությանը մտահոգում է։

Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնին է հավակնում նաև մեկ անգամ առաջադրված ու մերժված Արթուր Վաղարշյանը։ Սա արդեն երկրորդ դեպքն է, որ նախագահը նրա թեկնածությունն է առաջադրում։ Նախորդ անգամ  53 դեմ, 30 կողմ ձայների հարաբերակցությամբ ԱԺ-ն մերժել էր նրա թեկնածությունը։

Մանրամասները՝ տեսանյութում:

--0--ԿԿ