Աշխարհում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվն անցել է 19 միլիոնը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 7, 24News 

կորոնավիրուս

Աշխարհում կորոնավիրուսով  վարակվածների ընդհանուր թիվը հասել է  19,257,726-ի, որից ապաքինվել է  12,357,662 պացիենտ։  Մահվան դեպքերը հասել են 717,687-ի։ Այս մասին վկայում են Worldometer-ի տվյալները։

Աշխարհում ակտիվ դեպքերի թիվը 6․1 միլիոն է։

Վարակակիրների և մահվան դեպքերի թվով առաջատարը շարունակում է մնալ ԱՄՆ-ը, որտեղ վարակվել է 5,032,179 մարդ, մահացել՝ 162,804-ը։

Վարակակիրների թվով երկրորդ երկիրը Բրազիլիան է (2,917,562), եռյակը եզրափակում է Հնդկաստանը (2,025,409)։

Մահվան դեպքերի թվով ԱՄՆ-ին հաջորդում են Բրազիլիան (98,644) և Մեքսիկան (50,517)։

--00--ՄՀ