ՀՀ ՊՆ–ն հերքում է խոցված անօդաչուի մասին տեղեկությունը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 7, 24News 

Շուշան Ստեփանյան

ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը Sputnik Արմենիային ասաց, որ Ադրբեջանի ՊՆ-ի կողմից հայկական անօդաչու սարք խոցելու մասին լուրը հերթական ապատեղեկատվությունն է։

«Ադրբեջանական հայտարարությունը իրականությանը չի համապատասխանում, ոչ մի անօդաչու սարք չի խոցվել», - ընդգծեց Ստեփանյանը:

Ավելի վաղ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, թե իբր հայկական անօդաչու թռչող սարք է խոցել։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

--00--ՄՀ