«Նիկո՛լ, վարչապե՛տ». Հրաչյա Հակոբյանը բացահայտեց «Իմ քայլը» դաշինքի նախընտրական կարգախոսը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐ 15, 24News

Thumbnail

«Նիկո՛լ, վարչապե՛տ»․ սա է «Իմ քայլը» դաշինքի նախընտրական  կարգախոսը։ Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ հարցազրույցի ժամանակ ասել է «Ելք» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը, ապա անդրադարձել իր ներկայացրած քաղաքական թիմի  համապետական ցուցակին։  

«Ինչ ցուցակ էլ հրապարակվեր, միանշանակ չէր ընդունվելու, քննադատվելու էր սոցցանցերում, ինչպես որ եղավ։ Քննադատություններին մենք ըմբռնումով ենք վերաբերում, նորմալ է։ Քայլողների ցուցակ չէ, 183 համարները չեմ կարդացել, բայց այնպիսի մարդիկ կան ցուցակում, որոնց համար շատ ուրախ եմ, որ մեր ցուցակում են»,-ասել է Հրաչյա Հակոբյանը։