Դավիթ Բեկ և Հունան Ավետիսյան փողոցներում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն

ԵՐԵՎԱՆ, Նոյեմբեր 15, 24News

Thumbnail

Ճանապարհային ոստիկանությունից տեղեկացնում են, որ երթևեկության կազմակերպման բարելավման նպատակով 2018 թ․ նոյեմբերի 16-ից Երևան քաղաքի Դավիթ Բեկ և Հունան Ավետիսյան փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:

Արդյունքում Վիլնյուսի փողոցի կողմից Հունան Ավետիսյանի փողոցով Դավիթ Բեկի փողոցի ուղղությամբ երթևեկող տրանսպորտային միջոցները վերոնշյալ խաչմերուկում աջ եզրային 1-ին գոտուց կարող են երթևեկել դեպի աջ կամ դեպի ձախ՝ նախկինում միայն դեպի աջ երթևեկելու փոխարեն: