Այս մարդկանց միակ խնդիրը հարցը ծածկադմփոց անելն է. Վահագն Վարագյան

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 7, 24News 

հասարակական

Առողջապահության նախարարությունը լուռ է: Լուռ է, ինչպես միշտ, երբ պետք է խոսի: Կամ խոսում է, բայց բացահայտ  ապատեղեկատվություն տրամադրում, ինչպես դա արեց կորոնավիրուսի պարագայում: Հետևանքը տեսնում ենք՝ աղետ և խայտառակություն, որ 1000 մարդու կյանք խլեց։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Կանաչ ապագա» բնապահպանական նախաձեռնության նախագահ Վահագն Վարագյանը:

Գրառման մեջ, մասնավորապես, ասվում է. «Առողջապահության նախարարությունը լուռ է: Լուռ է, ինչպես միշտ, երբ պետք է խոսի: Կամ խոսում է, բայց բացահայտ  ապատեղեկատվություն տրամադրում, ինչպես դա արեց կորոնավիրուսի պարագայում: Հետևանքը տեսնում ենք՝ աղետ և խայտառակություն, որ 1000 մարդու կյանք խլեց: Նույնն ենք փաստում նաև Սևանի պարագայում։ Մեզ չտրամադրելով որևէ հետազոտության արդյունքներ՝ այս մարդկանց միակ խնդիրը հարցը ծածկադմփոց անելն է ու ինչ-ինչ մարդկանց փող աշխատելու հնարավորություն տալը: Հիմքեր կան մտածելու, որ կանաչած Սևանի ջրի իրական վտանգները չի ներկայացվել հանրությանը, որպեսզի իմքայլականների հետ ուղիղ կապ ունեցող շրջանակներ Սևանի ափին բիզնես ծավալեն ու փող աշխատեն: Եվ այս ամենը մեր ժողովրդի առողջության հաշվին»: 

--0--ԿԿ