Մարկ Ցուկերբերգի կարողությունը գերազանցել Է 100 մլրդ դոլարը. Bloomberg

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 7, 24News  

աշխարհ

 

Միացյալ Նահանգների Facebook ընկերության ղեկավար Մարկ Ցուկերբերգի կարողությունը գերազանցել Է 100 միլիարդ դոլարը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին օգոստոսի 7-ին վկայում են միլիարդատերերի վարկանիշի տվյալները, որը կազմել Է Bloomberg գործակալությունը: Գործակալության տվյալներով՝ Ցուկերբերգը վարկանիշում դարձել Է երրորդը, որի կարողությունը գերազանցել Է 100 միլիարդ դոլարը:

Ցանկում նրանից վերեւ տեղ են զբաղեցրել ԱՄՆ-ի Amazon կորպորացիայի ղեկավար Ջեֆ Բեզոսը (190 միլիարդ դոլար) եւ Microsoft կորպորացիայի հիմնադիր Բիլ Գեյթսը (120 միլիարդ դոլար): Ինչպես հայտնել Է Bloomberg-ը, 2020 թվականին Ցուկերբերգը վաստակել Է ավելի քան 22 միլիարդ դոլար:

Facebook ընկերությունը հիմնվել Է 2004 թվականի փետրվարի 4-ին Ցուկերբերգի եւ նրա համակուրսեցու կողմից՝ Հարվարդի համալսարանում նրանց ուսումնառության շրջանում: Ընկերության մասնագետների տեղեկություններով՝ աշխարհում ավելի քան 2,7 միլիարդ մարդ Է ամսական թեկուզեւ մեկ անգամ օգտվում ըներության սերվերներից մեկից: Այդ ցանկի մեջ են ներառված Facebook եւ Instagram սոցցաները, ինչպես նաեւ WhatsApp եւ Messenger հավելվածները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

--0--ԿԿ