Սերժ Սարգսյանը՝ 800 հեկտար կորցնելու և Ապրիլյան պատերազմի մասին

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 7, 24News 

Սերժ Սարգսյան

Այո սա անկասկած հաղթանակ էր, հաղթանակ էր քանկապես գերազանցող, անակնկալ հարձակված և իր զինանոցում եղած գրեթե բոլոր զենքերն օգտագործած հակառակորդի նկատմամբ։ Այս մասին տեսաուղերձում ասել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, անդրադառնալով Ապրիլյան պատերազմին։

«Մենք պաշտպանեցինք մեր բոլոր քաղաքներն ու գյուղերը և հաջողությամբ հետ մղեցինք նրանց լայնածավալ հարձակումները։ Նրանց նպատակը մի քանի հարյուր հեկտար հող գրավելը չէ, բայց եկեք խոսնեք 800 հեկտարի մասին։ Պարզվում է, որ ավելի ճշգրիտ չափումների դեպքում այն 400 հեկտար է ոչ թե 800: Պատերազմից հետո իմ ասածն այն էր, որ նրանք կարողացել են 800 հազար հեկտար անվտանգության գոտուց վերցնել 800 հեկտարը, այսինքն 0,1 տասնորդական տոկոսը։

Պատերամի ընթացքում ես չեմ պնդել, որպեսզի այդչափ տարածքը մեր բանակը ետ վերցնի, որովհետև ես առավելությունը տվել եմ մեր զինվորների կյանքին ու իմ որոշման մեջ եղել եմ վճռական»,- ասել է նա։

--00--ՄՀ