Հայտնի Է դարձել COVID-19-ի ընթացքը թեթեւացնող ալկոհոլային խմիչքը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 7, 24News 

կորոնավիրուս

Գինին պարունակում Է ռեսվերատրոլ հակաօքսիդիչ, որը կարող Է թեթեւացնել COVID-19-ի ընթացքը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-, գրում Է «Իզվեստրիա»-ն՝ վկայակոչելով հետազոտությունը: Նշվում Է, որ կորոնավիրուսը խախտում Է ACE2 սպիտակուցի աշխատանքը, որն առկա Է թոքերի, սրտի, երիկամների, ուղեղի հյուսվածքներում եւ անհրաժեշտ Է կենսագործունեության համար: Ռեսվերատրոլը մեծացնում Է ACE2-ի կուտակումը եւ դրանով իսկ նվազեցնում սուր շնչառական դիստրես-ախտանիշի (ՍՇԴԱ) ծանրությունը, որն ուղեկցում Է COVID-19-ին:

Բացի այդ, հակաօքսիդիչը կարող Է ճնշել իմունային համակարգի բջիջներին՝ ցիտոկինների քանակության կրճատման հաշվին: Քանի որ ՍՇԴԱ-ի պատճառն այդ թվում չափազանց մեծ իմունային պատասխանն Է, ռեսվերատրոլը կարող Է լրացուցիչ դրական ազդեցություն ցուցաբերել այդ բարդության ժամանակ: Ինչպես նշում Է հրատարակությունը, ռեսվերատրոլ Է պարունակում ոչ միայն գինին, այլեւ խաղողը, հապալասը եւ գետնընկույզը:

--0--ԿԿ

Տեսանյութեր

Live

Լրահոս